Պուտինի այցը Թուրքիա չի նախատեսվում․ Կրեմլը հերքում է
Համաշխարհային ՄամուլՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ առաջիկա շաբաթներին Թուրքիա կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքներ չեն տարվում, հայտարարել է ՌԴ ղեկավարի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Ես նման տեղեկություն չունեմ, ինչքանով տեղյակ եմ, առաջիկա օրերին Պուտինի այցն Անկարա չի նախատեսվում»,- ասել է Պեսկովը։ Կրեմլի խոսնակը հավելել է, որ «առաջիկա շաբաթներին նույնպես այն չի նախատեսվում»։
Միաժամանակ, Պեսկովը չի բացառել, որ Ռուսաստանի ղեկավարի ժամանակացույցը կարող է փոխվել։ «Մյուս կողմից՝ ամեն ինչ արագ է զարգանում, ես ոչինչ չեմ կարող բացառել, բայց գիտեմ, որ հիմա նման նախապատրաստություն չկա»,- ասել է մամուլի խոսնակը։