Մենք կազատենք Ուկրաինան այդ շեյթաններից․ Կադիրով
Համաշխարհային ՄամուլՉեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը վստահեցրել է, որ Ուկրաինայում հատուկ գործողությունն ընթանում է ըստ պլանի։ «Մենք դա անում ենք 100 տոկոսով»,֊ասել է Կադիրովը։
«Իրավիճակը հանգիստ է, մենք գնում ենք ըստ պլանի, քանի որ նախագահը մեր առջև խնդիր է դրել, մենք 100 տոկոսով կատարում ենք այդ խնդիրը: Սկզբում սխալներ կային, բայց հիմա մենք 100 տոկոսով գնում ենք ըստ պլանի և կազատենք Ուկրաինան այս շեյթաններից»,- ասել է Կադիրովը՝ ելույթ ունենալով «Նոր հորիզոններ» կրթական մարաթոնում։