Խորվաթիան նույնպես կարող է դեմ քվեարկել Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը. AP
Համաշխարհային ՄամուլԽորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչը մտադիր է հանձնարարել ՆԱՏՕ-ում հանրապետության դեսպանին դեմ քվեարկել Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ դաշինքին անդամակցելուն, քանի դեռ չի լուծվել Բոսնիա և Հերցեգովինայի ընտրական օրենսդրության բարեփոխման հարցը, հայտնում է AP-ն։
Ըստ Միլանովիչի` ով էլ Խորվաթիայի խորհրդարանում դեմ լինի ՆԱՏՕ-ին սկանդինավյան երկու պետությունների միանալու մասին համաձայնագրի վավերացմանը «խորվաթիայի ազգային շահերը պաշտպանող կողմ կլինի»։
Միաժամանակ նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Թուրքիան, որի հետ ներկայումս բանակցություններ են ընթանում, որպեսզի Անկարան սատարի Հելսինկիին և Ստոկհոլմին, փորձում է ստեղծված իրավիճակը օգտագործել իր ազգային շահերից ելնելով։
«Խորվաթիան հակառակն է անում»,- ասել է Միլանովիչը։