ՆԱՏՕ-ն միջուկային զենք չի տեղակայի երկրում. Ֆինլանդիայի վարչապետ
Համաշխարհային ՄամուլՆԱՏՕ-ն չի նախատեսում Ֆինլանդիայում բազաներ կամ միջուկային զենք տեղակայել։ Այս մասին Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինն ասել է Corriere della Sera թերթին տված հարցազրույցում։
«Այդ թեման չի քննարկվում, և ամեն ինչ կախված է մեր ազգային որոշումներից,- ասել է քաղաքական գործիչը,- ՆԱՏՕ-ին անդամակցելը խաղաղության ակտ է, ոչ թե պատերազմի հայտարարություն»: Նա հավելել է, որ ոչ ոք չի ստիպում Հելսինկիի կամքին հակառակ բազաներ կամ միջուկային զենք տեղակայել։
Վարչապետը նաև վստահություն է հայտնել, որ պետք է երկխոսություն վարել Թուրքիայի հետ, որը դեռևս չի աջակցել ՆԱՏՕ-ին նոր անդամների ընդունմանը։
Ավելի վաղ Ֆինլանդիան և Շվեդիան հրաժարվել էին Թուրքիային արտահանձնել Ստամբուլի կողմից ահաբեկչական ճանաչված FETO կազմակերպության անդամ 33 անձանց։