Լուգանսկի ազատագրումը մոտենում է ավարտին. Շոյգու
Համաշխարհային ՄամուլԼուգանսկի Ժողովրդական Հանրապետության ազատագրումը մոտենում է ավարտին։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար, գեներալ Սերգեյ Շոյգուն՝ ռազմական գերատեսչության կոլեգիայում, գրում է ՏԱՍՍ֊ը։
«Ռուսական զինված ուժերի խմբերը, Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունների ժողովրդական միլիցիայի ստորաբաժանումների հետ միասին, շարունակում են ընդլայնել վերահսկողությունը Դոնբասի տարածքների նկատմամբ: Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ազատագրումը մոտենում է ավարտին»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերը, փորձելով հետաձգել ռուսական զորքերի առաջխաղացումը, տեղի բնակիչներին բաց չեն թողնում քաղաքներից ու ավաններից և օգտագործում են նրանց՝ որպես կենդանի վահան։ «Կիևի վարչակարգը, կրելով պարտություն, ձգտում է որոշ ոլորտներում գոնե կարճաժամկետ հաջողությունների հասնել՝ դրանք անվանելով հիմնական»,- ասել է Շոյգուն։