ՌԴ-ն լքած բրենդային խանութները վերադառնում են նոր անվանումներով
ՌուսաստանՌուսաստանի քաղաքներում նոր անուններով վերաբացվում են Reserved, Cropp, Sinsay և House խանութները։
Ականատեսների վկայությամբ՝ բոլոր խոշոր առևտրի կենտրոններում արդեն սկսել են ցուցանակները փոխել։ Խանութները կվերանվանվեն տառերի համակցություններով` Reserved - RE; Cropp - CR; Sinsay-CUH; House-XC.
Բրենդները դեռ մարտին հայտարարեցին, որ հեռանում են Ռուսաստանի Դաշնությունից Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից հետո։