Նոր վիրուսը կարող է ոչնչացնել մեղրատու մեղուների պոպուլյացիան ամբողջ աշխարհում. Newsweek
Համաշխարհային ՄամուլՆոր՝ դեֆորմացված թևի վիրուսը կարող է վերացնել մեղրատու մեղուների պոպուլյացիան ամբողջ աշխարհում: Այդ մասին հայտնում է Newsweek-ը։
Հալլե-Վիտենբերգի համալսարանի ընդհանուր կենդանաբանության պրոֆեսոր Ռոբերտ Պաքսթոնն ասում է, որ վիրուսի նոր, խիստ վարակիչ տարբերակը մեծ վնաս է հասցնում միջատների թևերին, և, հետևաբար, նրանք չեն կարող թռչել: Վիրուսը կրում են Varroa մակաբուծական տիզերը, որոնք համարվում են մեղրատու մեղուների համար աշխարհում ամենամեծ սպառնալիքներից մեկը։ Նման տզերը թափանցում են փեթակ և բազմանում՝ ձու դնելով մեղվի ձագերի վրա։
Եթե տիզերը վաղ չհայտնաբերվեն, նրանց պոպուլյացիան կարող է այնքան մեծանալ, որ փեթակը կմահանա մակաբույծների պատճառած հիվանդություններից և դեֆորմացիաներից:
«Մեր վերլուծությունը հաստատում է, որ վիրուսի նոր տարբերակն արդեն գերիշխող է Եվրոպայում։ Նրա տարածումն ամբողջ աշխարհում պարզապես ժամանակի հարց է»,-ասել է Փաքսթոնը։
Գիտնականը նշել է, որ վիրուսը տարածվել է բոլոր մայրցամաքներում, բացի Ավստրալիայից։