Գերմանիան և Լեհաստանը վիճել են Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով. Spiegel
Համաշխարհային ՄամուլԳերմանիայի և Լեհաստանի միջև հարաբերությունները սրվել են Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով։ Այս մասին հաղորդվում է Spiegel-ի մայիսի 21-ի համարում։
Հրատարակության համաձայն՝ զենքի փոխանակման վերաբերյալ երկրների բանակցությունները մտել են «անհույս փակուղի», քանի որ Լեհաստանը պահանջել է Ուկրաինային մատակարարված իր տանկերը փոխարինել գերմանական նորագույն Leopards-ով։
Գերմանիայում, սակայն, չեն կարողացել կատարել պահանջը։
Ինչպես նշում է Spiegel-ը, Լեհաստանի փոխարտգործնախարար Շիմոն Շինկովսկին անդրադարձել է Լեհաստանի պաշտպանությունն ուժեղացնելու և պաշարները համալրելու Գերմանիայի պարտավորություններին, սակայն «դրանցից ոչ մեկը չի կատարվել»։
Ըստ թերթի՝ Լեհաստանի և Գերմանիայի միջև պայմանավորվածությունը կարող է բարդանալ նրանով, որ Leopard տանկերի արագ մատակարարումն անհնար է արտադրության մեջ առկա խնդիրների պատճառով։