Բելգիայում պարտադիր կարանտին է սահմանվել «Կապիկի ջրծաղիկի» պատճառով
Համաշխարհային Մամուլ
Բելգիայում սահմանվել է «Կապիկի ջրծաղիկով» վարակվածների պարտադիր կարանտին։ Կարանտինի տևողությունը կլինի երեք շաբաթ, գրում է News.ru֊ն։
Ինչպես հայտնի է, ողջ աշխարհում այժմ սկսել է տարածում գտնել «Կապիկի ջրծաղիկը»։ Վարակի դեպքեր արդեն գրանցվել են Ֆրանսիայում, Շվեդիայում և Իտալիայում, Ավստրալիայում և Կանադայում։ Մեծ Բրիտանիայում «Կապիկի ջրծաղիկ» ախտորոշված բոլոր հիվանդները կարանտինի են ենթարկվել, և հիվանդության հետագա տարածման ռիսկը, ինչպես նշում է ԱՀԿ-ն, նվազագույն է։
ՌԴ Առողջապահական համակարգն իր հերթին հայտնել է, որ Ռուսաստան «Կապիկի ջրծաղկի» թափանցման ռիսկը մնում է ծայրահեղ ցածր, և դրա համար ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները։ ԲՌոսպոտրեբնադզորում պարզաբանել են, որ «Կապիկի ջրծաղիկը» հազվագյուտ վիրուսային հիվանդություն է, որի ախտանիշները նման են ջրծաղիկին, բայց ավելի քիչ վտանգավոր են։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)