Ուկրաինացի ռազմագերիների և վարձկանների համար միջազգային տրիբունալ է պատրաստվում
Համաշխարհային ՄամուլԴոնեցկի Ժողովրդական Հանրապետության իշխանությունները փաստաթղթեր են պատրաստում «Ազովստալում» գերի հանձնված Ուկրաինայի զինված ուժերի զինվորների և օտարերկրյա վարձկանների գործով տրիբունալի համար, «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում ասել է ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինը։
«Ինչ վերաբերում է գերիներին, նրանց հետ աշխատում են համապատասխան ստորաբաժանումներ: Ինչ վերաբերում է օտարերկրյա վարձկաններին և նրանց կազմի մեջ գտնվող օտարերկրացիներին, այդ մասին տեղեկությունը կհրապարակվի ավելի ուշ: Ինչ վերաբերում է նրանց հետագա ճակատագրին, ամեն ինչ բացարձակապես ակնհայտ է՝ նրանք այժմ գտնվում են ԴԺՀ֊ի տարածքում: Միջազգային տրիբունալի համար համապատասխան փաստաթղթեր են նախապատրաստվում, գրվում է տրիբունալի կանոնադրությունը»,- ասել է հանրապետության ղեկավարը։
Նա չի բացառել, որ միջանկյալ դատարանները կարող են ստեղծվել «այն օրինակով, ինչպես եղավ Հայրենական մեծ պատերազմից հետո»։
Իր հերթին, Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն լրագրողներին ասել է, որ բանտարկյալների հարցով նման տրիբունալը «հավանաբար» անհրաժեշտ է։