Փարիզում սպանվել է Կատարի դեսպանատան պահակը
Համաշխարհային ՄամուլՓարիզում Կատարի դեսպանատան անվտանգության աշխատակցի սպանությունը «սարսափելի եւ անհիմն» հանցագործություն է, հայտարարել են դեսպանատանը։
Ըստ հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրի՝ միջադեպը կապ չունի ահաբեկչության հետ, հայտնում է Reuters-ը։
Միջադեպը տեղի է ունեցել ժամը 06:30-ի սահմաններում, հայտնում է աղբյուրը՝ հավելելով, որ կասկածյալը մտել է դեսպանատուն եւ վիճաբանության մեջ մտնել անվտանգության աշխատակցի հետ, ով մահացել է բռունցքի հարվածից։
«Սպանության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ»,- հայտնե; է դատախազությունը։
Փարիզի դատախազությունը հաստատել է մահը եւ հայտնել, որ դեպքի վայրում ձերբակալվել է մեկ մարդ։