Հունգարիայում արտակարգ դրություն է հայտարարվել Ուկրաինայում պատերազմի պատճառով
Համաշխարհային ՄամուլՀունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն Ուկրաինայում պատերազմի ֆոնին երկրում արտակարգ դրություն է հայտարարել։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Հայտնի է, որ համապատասխան ռեժիմը կսկսի գործել չորեքշաբթի՝ մայիսի 25-ից։ Նախկինում նման միջոցները հաստատվել էին Հունգարիայի խորհրդարանի կողմից։
Օրբանն ընդգծել է, որ կառավարությանը «մանևրելու տեղ» է պետք, եթե անհրաժեշտ է արագ արձագանքել առաջացող մարտահրավերներին: