ՌԴ կառավարությունը հայտնել է՝ որն է Ռուսաստանի ազգային գաղափարը
Համաշխարհային ՄամուլՌուսաստանի ազգային գաղափարը մեծ, բազմազավակ ընտանիքն է։ Այս մասին հայտարարել է փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Փոխվարչապետի խոսքով՝ բազմազավակ ընտանիքը ռուսների համար գլխավոր արժեքներից մեկն է՝ երկրի հանդեպ հավատարմության և պատմության նկատմամբ հարգանքի հետ մեկտեղ։ Ընտանիքի մասին հոգալը նա անվանել է «ապագայի մտահոգություն»:
«Ռուս ժողովրդի բացարձակ արժեքը միշտ եղել է սերն ու հավատարմությունը հայրենիքին, հարգանքը երկրի հազարամյա պատմության նկատմամբ, մտահոգությունը ընդհանուր ապագայի, հարևանների, ընտանիքի և երեխաների հանդեպ: Բազմասերունդ, մեծ ընտանիքը Ռուսաստանի ազգային գաղափարն է»,- ասել է Գոլիկովան։