Նեպալում մարդատար ինքնաթիռ է անհետացել
Համաշխարհային Մամուլ Նպալի երկնքում մարդատար ինքնաթիռ է անհետացել։Ինքնաթիռում եղել է 19 ուղևոր և անձնակազմի 3 անդամ, հայտնում է Asian News International-ը։
Հրատարակության տվյալներով՝ Tara Air ավիաընկերության ինքնաթիռը զբոսաշրջային Պոխարա քաղաքից թռչում էր Ջոմսոմ։
Վերջին անգամ ինքնաթիռը տեսել են Դհուլագիրի լեռան ուղղությամբ թռչելիս:
Այժմ որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում է երեք ուղղաթիռ, այդ թվում՝ մեկ զինվորական։
Հայտնի է, որ ուղևորների թվում եղել է Հնդկաստանի չորս քաղաքացի։