Ելցինի փեսա Յումաշևը հրաժարական է տվել Պուտինի խորհրդականի պաշտոնից. Reuters
Համաշխարհային ՄամուլReuters-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնում է, որ ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինի փեսան՝ Վալենտին Յումաշևը, հրաժարական է տվել նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդականի պաշտոնից։
Գործակալությունը նշում է, որ մեկնաբանության խնդրանք է ուղարկել Յումաշևին, ինչպես նաև Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովին, սակայն հրապարակման պահին նրանցից ոչ ոք չի արձագանքել հաղորդագրություններին։
Վալենտին Յումաշևի պաշտոնանկության մասին տեղեկությունը հաստատել է Ելցինի կենտրոնի ղեկավարներից Լյուդմիլա Տելենը։ Նրա խոսքով՝ Յումաշևը պաշտոնը լքել է ապրիլին։ Հարցին, թե ինչու է նա նման որոշում կայացրել, նա չի կարողացել պատասխանել:
«Դա նրա նախաձեռնությունն էր»,- Տելենի խոսքը մեջբերում է գործակալությունը։