11 տարի ազատազրկում. ի՞նչ է սպասվում ռուս զինծառայողներին
Ռուսաստան
Ուկրաինայի դատարանը ռուս զինծառայողներ Ալեքսանդր Բոբիկինին և Ալեքսանդր Իվանովին դատապարտել է 11,5 տարվա ազատազրկման՝ պատերազմի օրենքներն ու սովորույթները խախտելու համար։
Բոբիկինը և Իվանովը մեղավոր են ճանաչվել պատերազմի առաջին օրը Խարկովի մարզի Դերգաչի գյուղը նախ ռուսական, ապա ուկրաինական տարածքից գնդակոծելու, քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակելի շենքերի ոչնչացման մեջ, հայտնում է AP-ն։
Սա Ուկրաինայում ռուս զինվորականների դեմ ընդունված պատերազմի օրենքների ու սովորույթների խախտման արդեն երկրորդ որոշումն է։ Ուկրաինայի դատախազության տվյալներով՝ ևս հազարավոր նման հայցեր են պատրաստվում քննարկման։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)