Թբիլիսիի փոխքաղաքապետին մահացած են գտել իր բնակարանում
Համաշխարհային ՄամուլԹբիլիսիի փոխքաղաքապետ Իլյա Էլոշվիլիին հունիսի 1-ին մահացած են գտել իր բնակարանում։ Այս մասին հայտնում է News Georgia-ն։
Նրա բնակարանում, որտեղ հայտնաբերվել է նրա դին, կատարվում են քննչական գործողություններ, աշխատում են դատաբժշկական փորձագետներ։
Գործակալության տվյալներով՝ մահվան պատճառները հետաքննվում են։ Հետաքննություն է սկսվել «Ինքնասպանության դրդելու» հոդվածով։
Հիշեցնենք, որ Էլոշվիլին իր պաշտոնը զբաղեցնում է 2017 թվականից։ Նախկինում՝ 2012-2017 թվականներին, նա եղել է էներգետիկայի փոխնախարար։ Էլոշվիլին ամուսնացած էր, ուներ երկու երեխա։