Հունգարիան ԵՄ-ից պահանջել է պատրիարք Կիրիլին չներառել հակառուսական պատժամիջոցների ցուցակում. ԶԼՄ
Համաշխարհային ՄամուլԵՄ անդամ երկրների մշտական ներկայացուցիչները դեռևս չեն կարողացել վերջնականապես համաձայնության գալ հակառուսական պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ, քանի որ հունգարական կողմը պահանջում է պատրիարք Կիրիլին չընդգրկել այն անձանց նոր ցուցակում, որոնց նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվելու, հայտնում է Wall Street Journal-ը։
«Պատճառներից մեկը, թե ինչու ԵՄ մշտական ներկայացուցիչները դեռ չեն ստորագրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթն այն է, որ Հունգարիան պահանջում է, որ պատրիարք Կիրիլը հանվի առաջարկվող պատժամիջոցների ցուցակից», - գրել է լրագրողը Twitter-ում՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Երեքշաբթի գիշերը հաղորդվել է, որ ԵՄ առաջնորդները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթը։ Այն նախատեսում է, մասնավորապես, ծովով մատակարարվող ռուսական նավթի էմբարգոյի աստիճանական սահմանում, ինչպես նաև Սբերբանկի անջատում Swift համակարգից։