15-ամյա աղջկան սպանողը 19 տարվա ազատազրկման է դատապարտվել խիստ ռեժիմի գաղութում
Ռուսաստան
Սամարայի հետաքննչական մարմնի տվյալներով՝ 2021 թվականի հուլիսի 29-ին Անտոն Բեզչետվերտևը Սամարայի շրջանում վրաերթի է ենթարկել 15-ամյա աշակերտուհուն, իսկ հետո դժբախտ պատահարի փաստը թաքցնելու համար դանակի 5 հարված է հասցրել նրա պարանոցին և հեռացել դեպքի վայրից։
Սամարայի ՆԳՆ քրեական հետախուզության բաժնի պետի նախկին տեղակալին ևս մեկուկես տարի ժամկետով ազատության սահմանափակում է սահմանվել գործը թաքցնելու պատճառով, հայտնում է ՌԴ ՔԿ-ի մամուլի ծառայությունը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)