Մոսկվայում ձերբակալել են հայ գործարար Հովհաննես Կամարյանի սպանության մեջ կասկածվողին
ՌուսաստանՄոսկվայում ձերբակալել են գործարարի սպանության մեջ կասկածվող ենթադրյալ մարդասպանին. Այս մասին Lente.ru-ին հայտնել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի մայրաքաղաքի գլխավոր քննչական կոմիտեի ղեկավարի ավագ օգնական Յուլիա Իվանովան
Նա հայտնել է, որ Մոսկվայի Քննչական կոմիտեի քննիչների և Մոսկվայի քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների համատեղ աշխատանքի արդյունքում հնարավորինս արագ պարզվել է կասկածյալի ինքնությունը։ Պարզվել է, որ նա 1998 թվականին ծնված տղամարդ է։ Նրա գտնվելու վայրը պարզելուց հետո նա ձերբակալվել է։
Հունիսի լույս 3-ի գիշերը հաղորդվել է Կոմսոմոլսկի պողոտայում 62-ամյա գործարար Հովհաննես Կամարյանի սպանության մասին։ Մարդասպանը սպասել է, որ տուժողը դուրս գա ռեստորանից, կրակել է նրա մեջքին և ապա ստուգիչ կրակոց արձակել գլխին։ Դրանից հետո հանցագործը հանել է հեռախոսը, լուսանկարել տուժածին ու դիմել փախուստի։
Ըստ մամուլի հրապարակումների՝ Կամարյանը հետախուզման մեջ է եղել Հայաստանում. 2013 թվականին նա փորձել է կազմակերպել իր հակառակորդ և Դեդ Հասանի դաշնակից Ռաֆիկ Մադոյանի սպանությունը, սակայն ոստիկաններին հաջողվել է կանխել հանցագործությունը։