Ամերիկացին միլիոնավոր դոլարների ցուցանմուշներ է ջարդել թանգարանում
Համաշխարհային ՄամուլՏեխասի Արվեստի թանգարան անօրինական մուտք գործած ամերիկացին ջարդել մի քանի արտեֆակտ։ Այս մասին հայտնում է The Dallas Morning News-ը։
Տուժած ցուցանմուշների թվում են հնաոճ հունական ամֆորան և հին հունական տուփը, որի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան հինգ միլիոն դոլար։ Հանցագործը վնասել է նաև հին հունական գավաթը՝ մոտ 100 000 դոլար արժողությամբ, և Կադդո հնդկացիների ցեղի կերամիկական շիշը (10 000 դոլար): Բացի այդ՝ հին հունական անոթների հետ նույն ապակե տուփի մեջ պահվող փոքր ցուցանմուշները նույնպես վնասվել են:
Հրատարակության տվյալներով՝ թանգարանի անվտանգության աշխատակիցը մինչ ոստիկանության ժամանումը բերման է ենթարկել 21-ամյա Բրայան Էրնանդեսին։ Երիտասարդի խոսքով՝ ինքը բարկացել է իր ընկերուհու վրա, ուստի ներխուժել է թանգարան և սկսել ոչնչացնել գույքը։