Ռուսաստանն ու Ուկրաինան 320 դի են փոխանակել
Համաշխարհային ՄամուլՌուսաստանը և Ուկրաինան փոխանակել են մահացածների մարմինները։ Մոսկվան 160 դի է հանձնել, նույնքան էլ՝ Կիևը։ Այս մասին հայտնում է Առաջին ալիքի ռազմական թղթակից Իրինա Կուկսենկովան։ Նրա խոսքով՝ մահացածների փոխանակումը տեղի է ունեցել Զապորոժիեի շրջանի տարածքում։ «Մահացածների մարմինները փոխանակվել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև՝ 160-ը 160-ի հետ: Փոխանակումը տեղի է ունեցել Զապորոժիեի շրջանի շփման գծում», - գրել է Կուկսենկովան Telegram-ի իր ալիքում:
Մարտի վերջին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ Մոսկվան և Կիևը երկու գերիների փոխանակում են անցկացրել։ Ապրիլի 5-ին օմբուդսմեն Տատյանա Մոսկալկովան հայտարարեց, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղի է ունեցել գերիների փոխանակում «86-ը 86-ի հետ» բանաձևով։