Հունաստանը ծրագրում է Էգեյան ծովի կղզիներում տեղադրել թուրքական ԱԹՍ-ները արգելափակող համակարգ. ԶԼՄ
Համաշխարհային ՄամուլՀունաստանը ծրագրում է Էգեյան ծովի կղզիներում թուրքական անօդաչու թռչող սարքերն արգելափակող համակարգ տեղակայել, հայտնում է Real News-ը՝ հղում անելով անանուն աղբյուրներին։
Ըստ աղբյուրի՝ հույն զինվորականները քայլեր են ձեռնարկում Էգեյան ծովում թուրքական անօդաչու թռչող սարքերի ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար։
Նախատեսվում է հակադրոնային համակարգեր տեղակայել Էգեյան ծովի և մասամբ Միջերկրական ծովի կղզիներում՝ դրանով իսկ պաշտպանելով թռիչքների տեղեկատվական շրջանը:
Միաժամանակ Հունաստանի ռազմաօդային ուժերը ծրագրում են գնել ամերիկյան արտադրության MQ-9 անօդաչու թռչող սարք։
Համապատասխան մարմինների հավանության դեպքում Հունաստանը ԱՄՆ-ից կգնի MQ-9 տիպի 3 անօդաչու թռչող սարք և 350 միլիոն եվրոյի մեկ-երկու կառավարման կայան։