Կիևն Իսրայելից պահանջել է հակատանկային և հակահրթիռային համակարգեր
Համաշխարհային ՄամուլԻսրայելում Ուկրաինայի դեսպան Եվգենի Կորնիյչուկը հայտարարել է, որ Կիևը շահագրգռված է իսրայելական «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգի ձեռքբերմամբ։
Կորնիյչուկն ասել է, որ Ուկրաինային անհրաժեշտ է «Երկաթե գմբեթը», և երկիրը հույսը չի դնում «նվիրատվության» վրա, այլ ցանկանում է գնել հակաօդային պաշտպանության այս համակարգը։
The Jerusalem Post-ի փոխանցմամբ՝ փորձագետները կասկածում են, որ Իսրայելը «Երկաթե գմբեթը» կվաճառի Ուկրաինային կամ որևէ այլ երկրի, քանի որ ԱՄՆ-ի հետ ստորագրել է պաշտպանական արտահանման կանոններ։ Նաև վաճառքը կարող է մերժվել երկրի պաշտպանական արտադրանքի արտահանման շուկան վերահսկելու միջազգային պարտավորությունների պատճառով։
Առայժմ Ամերիկան հրաժարվում է նաև «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգ տեղադրել Ուկրաինայի տարածքում։ Ինչպես պարզաբանել է պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը, «դրա տեղադրումը չափազանց մեծ ռեսուրսներ կխլի ռազմական օբյեկտ պատրաստելու առումով»։