ՀԱՊԿ անդամների կազմը պետք է կախված լինի ոչ թե քանակից, այլ որակից․ Լավրով
Համաշխարհային ՄամուլՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն (ՀԱՊԿ) անդամակցությունը պետք է կախված լինի ոչ թե քանակից, այլ որակից։ Այս մասին ուրբաթ օրը լրագրողներին հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ՏԱՍՍ֊ը։
«Ինչ վերաբերում է ՀԱՊԿ քանակական կազմին, ապա կա քանակ, կա որակ հասկացողություն թե՛ այս կամ այն ռազմաքաղաքական միավորման մաս կազմող պետությունների, թե՛ պաշտպանական կարողությունների առումով»,֊ասել է Լավրովը։