Լիտվայի փոստը «Բայրաքթարով» նամականիշ է թողարկել. վաճառքից ստացված հասույթի կեսը կուղղվի Ուկրաինային
Համաշխարհային ՄամուլԼիտվական փոստը սկսել է վաճառել նամականիշ, որտեղ պատկերված է «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքը, որը ֆինանսավորվում է Լիտվայի բնակիչների կողմից։ Լիտվան աշխարհի առաջնորդներին, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին խորհուրդ է տվել նամակներ ուղարկել այդ նամականիշով։ Այս մասին ասվում է լիտվական փոստի կայքում։
Լիտվական փոստը թողարկել է այս նամականիշը՝ ի հիշատակ Ուկրաինայի զինված ուժերի համար «Բայրաքթար» ձեռք բերելու բարեգործական արշավի, որն անցկացվել է լիտվացի լրագրող Անդրիուս Տապինասի նախաձեռնությամբ։
Լիտվայի բնակիչները երեք օրվա ընթացքում ավելի քան 6 միլիոն եվրո են հավաքել թուրքական անօդաչու թռչող սարք գնելու և Ուկրաինայի զինված ուժերին հանձնելու համար։
Ինչպես նշվում է, նամականիշի գնման միջոցների կեսը կուղղվի «Կապույտ/դեղին» բարեգործական հիմնադրամին՝ Ուկրաինային մարդասիրական օգնության համար։