Հայտնի է՝ Մակրոնը, Շոլցն ու Դրագին երբ կայցելեն Կիև
Համաշխարհային ՄամուլՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հունիսի 16-ին կայցելեն Ուկրաինա։ Այս մասին հայտնում է իտալական La Stampa թերթը։
ԵՄ երեք երկրների ղեկավարների համատեղ այցը Կիև տեղի կունենա G7-ի և ՆԱՏՕ-ի գագաթնաժողովներից առաջ։ Լրատվամիջոցների տվյալներով՝ այս կերպ նրանք մտադիր են Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին ցույց տալ ԵՄ երեք խոշորագույն երկրների աջակցությունը։
Հայտնի է, որ երեք առաջնորդներից ոչ մեկը Կիևում չի եղել ռուս֊ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր: Միաժամանակ, աշխարհի մի քանի առաջնորդներ, փետրվարի 24-ից սկսած, այցելել են Ուկրաինա։