Վրաստանի կառավարությունը կդառնա «Բորժոմի» ընկերության համասեփականատեր
Համաշխարհային Մամուլ
Վրաստանի կառավարությունն ավարտել է «Բորժոմի» հանքային ջրերի շշալցման գործարանի սեփականատեր ընկերության բաժնետոմսերի փոխանցման շուրջ բանակցությունները և դառնալու է ձեռնարկության համասեփականատեր։ Այս մասին երկուշաբթի օրը կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
«Մենք հաջողությամբ ավարտել ենք բանակցությունները «Բորժոմիի» բաժնետերերի հետ, և մեր պետությունը՝ Վրաստանի կառավարությունը, կդառնա «Բորժոմի» գործարանի սեփականատեր խմբի բաժնետեր: Բաժնետոմսերը մեզ անվճար կփոխանցվեն: Դրանից հետո մեր պետությունը կդառնա մեր, ինչպես ասում են, ազգային ժառանգության, հպարտության՝ «Բորժոմիի» համասեփականատերը»,- ասել է Ղարիբաշվիլին։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն