Հռոմի պապը խորհուրդ է տվել ձեռնպահ մնալ նախաամուսնական սեռական կապից
Համաշխարհային ՄամուլՀռոմի պապ Ֆրանցիսկոսը խորհուրդ է տվել երիտասարդ զույգերին ձեռնպահ մնալ սեռական հարաբերություններից մինչև ամուսնության խորհուրդը, քանի որ կարծում է, որ դա միայն ուժեղացնում է ամուր ընտանեկան միության նախապատրաստությունը։ Չորեքշաբթի օրը տարածված Decastery-ի փաստաթղթում պոնտիֆիկոսը նաև ընդունում է, որ երբեմն ամուսնալուծությունն անխուսափելի է, բայց այն պետք է լինի վերջին միջոցը, եթե մնացած բոլոր միջոցները սպառված են, գրում է ՏԱՍՍ֊ը:
«Զսպվածությունը պետք է ընկալել՝ որպես սիրո դաշնակից, այլ ոչ թե դրա ժխտումը»,- նշվում է փաստաթղթում։ Դրա նախաբանում պոնտիֆիկոսը նշում է ամուսնության համար ավելի խորը նախապատրաստվելու անհրաժեշտությունը՝ խուսափելու դրա փլուզումից և հետագա տառապանքներից: Ինչպես ասվում է Սուրբ Աթոռի «հովվական հրահանգների» փաստաթղթում, «ժուժկալությունը սովորեցնում է հարգել միմյանց, չստորադասել մյուսի ցանկություններին, համբերությունն ու փոխըմբռնումը ճգնաժամի պահերին, և դա կարևոր է՝ բացատրելու քրիստոնեական այս առաքինությունը ամուսնության և ընտանիքի համար»: «Սակայն կան իրավիճակներ, երբ ամուսնալուծությունն անխուսափելի է, երբեմն դա կարող է բարոյական անհրաժեշտություն լինել»,- խոստովանում է նա փաստաթղթում։ Բայց սա պետք է դիտարկել որպես «վերջին միջոց», կարծում է կաթոլիկ եկեղեցու առաջնորդը։