Ռոստուրիզմը երթուղի է ներկայացրել դեպի Վլադիմիր Պուտինի հանգստի վայրեր
Ռուսաստան«Ռոստուրիզմը մեկնարկում է զբոսաշրջային երթուղի դեպի այն վայրերը, որտեղ նախագահը սիրում է հանգստանալ»,- ասել է Զբոսաշրջության դաշնային գործակալության ղեկավար Զարինա Դոգուզովան։
Տուրիստական երթուղին կոչվում է «Սիբիրյան արձակուրդներ», դրա երկարությունը 1,2 հազար կիլոմետր է։ Տևողությունը՝ ութ օր։ Առաջին զբոսաշրջիկները երթուղի կուղևորվեն հուլիսին։
Դոգուզովան ներկայացրել է նաև մի քանի այլ երթուղիներ՝ «Ինքնիշխան ճանապարհը»՝ Սանկտ Պետերբուրգի և Մոսկվայի միջև, «Ժիգուլի հանգստյան օրերը»՝ Սամարայի մարզում, «Կուզբասը՝ կրակ սրտում» և «Այստեղ սկսվում է օրը» Սախալին կղզու երկայնքով։