Ինչ են ասել Զելենսկիին Շոլցը, Մակրոնը և Դրագին «փակ դռների հետևում». Die Welt
Համաշխարհային ՄամուլԳերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի առաջնորդներ Օլաֆ Շոլցը, Էմանուել Մակրոնը և Մարիո Դրագին «փակ դռների հետևում» Կիև կատարած այցի ժամանակ իրենց ուկրաինացի գործընկեր Վոլոդիմիր Զելենսկիին կոչ են արել վերսկսել բանակցությունները ռուսական կողմի հետ։ Այս մասին գրում է գերմանական Die Welt թերթը։
«Եռյակը ուշացել է, սակայն այն փաստը, որ երեք եվրոպացի առաջնորդները միասին են ճանապարհորդում, լրացնում է հետաձգումը, քանի որ դա միասնության ուժեղ ազդանշան է ուղարկում,֊գրում է թերթը,֊երեքն էլ կողմ էին Ուկրաինային Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ շնորհելուն»։
«Պետությունների և կառավարությունների ղեկավարները «փակ դռների հետևում» ամենայն հավանականությամբ համոզել են Զելենսկին նստել բանակցությունների սեղանի շուրջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, քանի որ իրենց երկրներին կրած տնտեսական վնասը գնալով ավելի ու ավելի դժվար է վերականգնվում»,- ասվում է հոդվածում: