Թուրքիայում գնաճը կարող է հասնել 80 տոկոսի
Համաշխարհային ՄամուլGoldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսել են, որ տարեկան գնաճը Թուրքիայում կարող է հասնել 80 տոկոսի։ Այդ մասին գրում է Reuters-ը։
Ըստ վերլուծաբանների կանխատեսումների՝ 80 տոկոսանոց ցուցանիշից հետո գնաճը Թուրքիայում պետք է որ իջնի մինչև 60 տոկոս։ Դա բացատրվում է այսպես կոչված` բարենպաստ բազայի էֆեկտով: Անցյալ տարի թուրքական ազգային արժույթը դոլարի նկատմամբ կորցրել էր 44 տոկոս, իսկ 2022 թվականին՝ ևս 24 տոկոս։
Մայիսին Թուրքիայում տարեկան գնաճն ավելացել է՝ հասնելով 73,5 տոկոսի և դարձել ռեկորդային 24 տարվա ընթացքում։ 2022 թվականին գների աճը գերազանցեց 1998 թվականի ամենաբարձր ցուցանիշները, երբ երկիրը բախվեց տնտեսական ճգնաժամի և կոալիցիոն անկայուն կառավարության վերադասավորման: