ՌԴ-ն դարձել է նավթի ամենախոշոր մատակարարը. հայտնի է եկամտային կրկնապատկումների մասին
Համաշխարհային ՄամուլՌուսաստանը մայիսին դարձավ Չինաստանի նավթի ամենախոշոր մատակարարը՝ ծավալներով առաջ անցնելով Սաուդյան Արաբիայից, հայտնում է Reuters-ը։
«Ներմուծումը մայիսին նախորդ տարվա համեմատ աճել է 55%-ով և հասել ռեկորդային մակարդակի (գրեթե 8,42 մլն տոննա)»,- ասվում է հրապարակման մեջ։
Չինաստանի մաքսային գլխավոր վարչության տվյալները ցույց են տալիս, որ Ռուսաստանը կարող է գնորդներ գտնել իր նավթի համար՝ չնայած արևմտյան պատժամիջոցներին, ասում է գործակալությունը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ մայիսին Ռուսաստանը դարձել է Հնդկաստան նավթի երկրորդ մատակարարն Իրաքից հետո։