90-ամյա կինը աթոռով կռիվ է մղել արջի հետ
Համաշխարհային ՄամուլԱՄՆ-ի բնակչուհուն հաջողվել է հակահարված տալ և այգու աթոռի օգնությամբ դուրս քշել իր բակ մտած արջին։ Այս մասին հայտնում է WYMT-TV-ն։
Թենեսի նահանգի Սևիերվիլից Ալտա Ուիլյամսը պատմել է, որ նստած է եղել իր պատշգամբում, երբ բակում հայտնվել է արջը՝ երեք ձագերով: «Այստեղ արջեր ունենք։ Տարեցտարի ավելի ու ավելի են ավելանում», - ասել է 90-ամյա կինը:
Երբ գիշատիչը մոտեցել է տարեց կնոջը, նա բռնել է սիզամարգին ընկած աթոռը և սկսել թափահարել այն՝ փորձելով հնարավորինս շատ աղմուկ ստեղծել։ Արջը ցատկել է կնոջ կողմը, ճանկռել նրա ձեռքը, բայց դրանից հետո նա անմիջապես փախել է՝ ենթադրաբար աթոռի ձայնից վախենալով։ Ձագերը հետևել են մորը։
Հասնելով դեպքի վայր՝ բժիշկները Ալտա Ուիլյամսի մոտ թեթև, կյանքին վտանգ չսպառնացող վնասվածքներ են հայտնաբերել։