Իսրայելը «գաղտնի» գործողություններ է իրականացնում Իրանի դեմ. WSJ
Համաշխարհային ՄամուլԻսրայելական բանակը ուժեղացնում է արշավը՝ խափանելու Իրանի միջուկային և հրթիռային ծրագրերը, ինչպես նաև խաթարում է անօդաչու թռչող սարքերի մշակման ջանքերը և ակտիվորեն իրականացնում է «գաղտնի գործողություններ», գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Ըստ թերթի, Իսրայելն անցյալ տարի ընդլայնել է գործողությունների շրջանակը և դրանք իրականացնում է «ավելի մեծ թվով կարևոր թիրախների» նկատմամբ։ Աղբյուրները նշում են, որ Իսրայելը գիտակցում է Իրանի զգալի հաջողությունը «զենքային կարգի» ուրանի արտադրության մեջ և, հետևաբար, ձգտում է թույլ չտալ Թեհրանին մշակել սեփական միջուկային մարտագլխիկներ և հրթիռներ: The Wall Street Journal-ը գրում է, որ 2017 թվականից Իսրայելը 400-ից ավելի ավիահարվածներ է հասցրել Սիրիայում Իրանի և նրա դաշնակիցների դեմ։ Մասնավորապես, իսրայելական զինվորականները խոցել են իրանական առաջադեմ անօդաչու թռչող սարքերը, հարձակումներ և կիբերհարձակումներ են իրականացրել իրանական միջուկային օբյեկտների և Իրանի հրթիռային ծրագրի ուղղությամբ։
Վերլուծաբաններն ասում են, որ Իսրայելը չկարողացավ «հասնել իր նպատակներին», քանի որ զինվորականները չկարողացան բավականաչափ խոչընդոտել միջուկային զենք ստեղծելու Իրանի ջանքերին: