ՌԴ Պետդուման կավելացնի ավտոմեքենաների գնման սուբսիդիաների չափը
ՌուսաստանՌԴ Պետդուման առաջարկել է ավելացնել ավտոմեքենաների գնման սուբսիդիաների չափը։
Պատգամավոր Վասիլի Վլասովը նման մտահղացմամբ դիմել է արդյունաբերության և առևտրի նախարարության ղեկավար Դենիս Մանտուրովին, հայտնում է RT-ն։
Գնորդը կարող է ստանալ պետական սուբսիդիա մեքենայի գնի 10%-ի չափով (մինչև 25% Հեռավոր Արևելքում): Սա գործում է առաջին անգամ գնողների կամ առնվազն մեկ երեխա մեծացնող ռուսների համար։
Միաժամանակ, գործող կանոնների համաձայն, գնված մեքենայի արժեքը չպետք է գերազանցի 1,5 մլն ռուբլին։ Հաշվի առնելով շուկայում տիրող իրավիճակը՝ խորհրդարանականն առաջարկել է այդ ցուցանիշը հասցնել 3 միլիոն ռուբլու։