Իսրայելի խորհրդարանը կցրվի․ Նեթանյահուն կարող է կրկին դառնալ Իսրայելի վարչապետ
Համաշխարհային ՄամուլՏեղեկանալով, որ ներկայիս վարչապետ Նաֆթալի Բենեթը և նրա իրավահաջորդը՝ Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդը, մտադիր են ցրել Քնեսեթը` Իսրայելի խորհրդարանը, Նեթանյահուն հայտարարել է, որ մտադիր է իր գործընկերների հետ ստեղծել «լայն ազգային կառավարություն», գրում է Regnum-ը։
Նեթանյահուն խոստացել է, որ իր կառավարությունը «կհոգա բոլոր իսրայելցիների մասին՝ առանց բացառության»։ Նա նաև խոստացել է նվազեցնել հարկերը, իջեցնել գները և երկիրը տանել «դեպի ամենաբարձր ձեռքբերումներն ու հավելյալ խաղաղության համաձայնագրերը»։
Նա Բենեթի կառավարությունն անվանել է «ամենաանհաջողը Իսրայելի պատմության մեջ»՝ հավելելով, որ այն «կախված է ահաբեկչության կողմնակիցներից», և, հետևաբար, միշտ անտեսել է իսրայելցիների անձնական անվտանգությունն ապահովելու խնդիրը։