Թուրքիայում հայտնել են երկրի հյուսիս-արևելքում հայտնաբերված ռուսական «Օրլան-10» ԱԹՍ-ի մասին
Համաշխարհային ՄամուլԹուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ երկրի հյուսիս-արևելքում հայտնաբերված ռուսական «Օրլան-10» անօդաչու թռչող սարքը փորձաքննության է ուղարկվել Անկարա։
«Լեռնային հատվածում սունկ հավաքելու գնացած քաղաքացիները գետնին տեսել են խոցված անօդաչու թռչող սարք: Տարածաշրջան ուղարկված ուժերը հայտնաբերել են, որ մոտ 3 մետր թեւերի բացվածքով անօդաչու թռչող սարքը ռուսական արտադրության «Օրլան-10»-ի հետախուզական անզեն նմուշ է»,- գրում է Cumhuriyet-ը։
Հրատարակությունը պնդում է, որ անօդաչու թռչող սարքը «ինքնուրույն է ժամանել այս տարածաշրջան այն բանից հետո, երբ կորցրել է ազդանշանը Ուկրաինայի տարածաշրջանից կամ սիրիական տարածաշրջանից»։
«Անվտանգության ուժերի կողմից դեպքի վայրից առգրավված անօդաչու թռչող սարքն ուղարկվել է Անկարա՝ փորձաքննության»,- գրում է թերթը։