16-ամյա հարբած դեռահասը մրցավազք է սկսել ոստիկանների հետ
Ռուսաստան
Անգարսկում 16-ամյա հարբած դեռահասը, առանց վարորդական իրավունքի, մրցավազք է սկսել ոստիկանների հետ։
Իրկուտսկի շրջանի ՆԳՆ-ի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել գիշերվա ժամը երեքին մոտ։ Ճանապարհային ոստիկանության բրիգադը պահանջել է անցնող ВАЗ-ի վարորդից կանգ առնել, սակայն նա անտեսել է հրահանգները։
Տեսուչները հետապնդել են մեքենային, մինչև թաղամասերից մեկում արգելափակել են այն։ Դրանից հետո 7 հոգի դուրս են վազել մեքենայից և փորձել փախչել։
Վարորդը բերման է ենթարկվել. նրան սպառնում է 30 հազար ռուբլի տուգանք։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)