Հասարակության վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ զգալիորեն նվազել է. Reuters
Համաշխարհային ՄամուլԱվանդական լրատվամիջոցների նկատմամբ վստահությունը վերջին մեկ տարվա ընթացքում զգալիորեն նվազել է աշխարհի մի շարք երկրներում: Այս մասին ասվում է Reuters-ի հարցման մեջ։
Հարցումն անցկացվել է 46 երկրներում։ Հետազոտության համաձայն՝ Ֆինլանդիան ունի ԶԼՄ-ների ընդհանուր վստահության ամենաբարձր մակարդակը (69%) և ամենացածրը ԱՄՆ-ում (26%): Հարցումը Ռուսաստանում չի անցկացվել։
Միաժամանակ, հարցվածների 42%-ը վստահություն է հայտնել լրատվամիջոցների նկատմամբ, ինչը 20%-ով պակաս է 2015 թվականի համեմատ։