Nike-ը վերջնականապես հեռանում է Ռուսաստանից
Համաշխարհային ՄամուլՀագուստի և կոշիկի ամերիկյան Nike ընկերությունը որոշել է ամբողջությամբ լքել ռուսական շուկան, ասվում է ընկերության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
<Nike-ը որոշում է կայացրել դուրս գալ ռուսական շուկայից: Արդյունքում` Nike.com-ը և Nike բջջային հավելվածն այլևս հասանելի չեն լինի այս տարածաշրջանում: Nike-ի խանութները վերջերս ժամանակավորապես փակվել են և չեն վերաբացվի»,- հայտնել են ընկերությունից:
Մարտին Nike-ը դադարեցրել է ապրանքների առաքումը Ռուսաստան, սակայն օֆլայն խանութները փակելու որոշում չի կայացվել։
Ամերիկյան Nike Inc-ը սպորտային հագուստի, կոշիկի և աքսեսուարների արտադրության համաշխարհային շուկայի առաջատարներից մեկն է։ Հիմնադրվել է 1964 թվականին, կենտրոնակայանը գտնվում է Բիվերտոնում (Օրեգոն, ԱՄՆ)։