Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի Ուկրաինան դառնա ԵՄ անդամ. Մակրոն
Համաշխարհային ՄամուլՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ԵՄ ներկայացուցիչները բոլոր ջանքերը կգործադրեն, որպեսզի Ուկրաինայի անդամակցությունը պարզեցված ընթացակարգով ապահովվի։ Առաջնահերթ խնդիրը աշխարհաքաղաքական իրավիճակի կայունացումն է։ Այս մասին նա հայտարարել է Espresso-ի եթերում։
«Մենք հասկանում ենք, որ Ուկրաինան այժմ ներքաշված է հակամարտության մեջ։ Այժմ մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի Ուկրաինան պարզեցված ընթացակարգով դառնա ԵՄ անդամ»,- ասել է Մակրոնը։
«Մենք պետք է մի քանի քայլ առաջ գործենք: Այլ պայմաններում մենք այդպես չէինք վարվի: Մենք հասկանում ենք, որ այժմ որոշակի «պատերազմական հոգնածություն» կա, և, հետևաբար, մենք չենք կարող թույլ տալ, որ դա շարունակվի: Մենք պետք է ներկայիս պայմաններում ձգտենք իրավիճակի կայունացմանը»,- հավելել է Ֆրանսիայի նախագահը։
Ինչպես հայտնի է, ԵՄ 27 երկրների ղեկավարները հինգշաբթի օրը՝ հունիսի 23-ին, Եվրոպական խորհրդի գագաթնաժողովում աջակցել են Ուկրաինային և Մոլդովային ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ շնորհելուն։