Թուրքիայում Հունաստանի քաղաքացի է ձերբակալվել լրտեսության համար. NTV
Համաշխարհային ՄամուլԹուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը Հունաստանի քաղաքացու է ձերբակալել լրտեսության կասկածանքով։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է NTV հեռուստաալիքը։
Ըստ տեղեկությունների՝ Մուհամմեթ Ամար Ամպարան աշխատել է հունական հետախուզության համար եւ կատարել նրա առաջադրանքները։ Գործողության մանրամասները չեն հաղորդվում։ Նշվում է, որ դա տեղի է ունեցել Անկարայի եւ Աթենքի հարաբերությունների սրման ֆոնին։