Ռուսաստանը դեֆոլտ չունի․ Կրեմլը հերքում է Bloomberg-ին
Համաշխարհային ՄամուլԿրեմլը համաձայն չէ այն մտքի հետ, որ Ռուսաստանը դեֆոլտի մեջ է։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РБК թղթակիցը։
Նախագահի խոսնակին հարցրել են, թե արդյո՞ք Կրեմլը համաձայն է, որ Ռուսաստանը 1918 թվականից ի վեր առաջին անգամ դեֆոլտ ունի, հաղորդում է Bloomberg-ը: «Ոչ, մենք համաձայն չենք այդ պնդման հետ», - պատասխանել է Պեսկովը: Նրա խոսքով՝ դեֆոլտի մասին պնդումները «բացարձակապես արդարացված չեն», քանի որ եվրոպարտատոմսերի վճարումը կատարվել է մայիսին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Bloomberg պարբերականը հոդված էր հրապարակել, որում պնդում է, որ Ռուսաստանը 1918 թվականից ի վեր առաջին անգամ չի կարողացել մարել արտաքին պարտքը դեֆոլտի պատճառով։