ԱՄՆ-ի Տեխասի նահանգում հայտնաբերվել է 46 միգրանտի դի, ևս 16 մարդ հոսպիտալացվել է
Համաշխարհային ՄամուլԱՄՆ-ի Տեխասի նահանգում բեռնատարի մեջ հայտնաբերվել է 46 միգրանտի դի, ևս 16 մարդ հոսպիտալացվել է, այդ թվում՝ 4 երեխա։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Տասնյակ դիակներով բեռնատարը հայտնաբերվել է քաղաքի ծայրամասում գտնվող երկաթուղային գծերի մոտ։ Երկուշաբթի օրը՝ հունիսի 27-ին, Սան Անտոնիոյում ջերմաստիճանը հասել է 39,4 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի։ Ենթադրվում է, որ նրանց մահվան պատճառը ջերմահարումն է։
Զոհերի ազգությունը պաշտոնապես չի նշվում, սակայն դեպքի վայր են մեկնել Մեքսիկայի հյուպատոսության ներկայացուցիչները։
Նշվում է, որ վերջին տասնամյակների ընթացքում Մեքսիկայից ԱՄՆ մարդկանց տեղափոխմամբ միջադեպը կարող է դառնալ զոհերի թվով ամենամեծերից մեկը։