Ռուսաստանի սահմանների մոտ տեղակայված են ՆԱՏՕ-ի ութ գումարտակային խմբեր
Համաշխարհային ՄամուլՌուսաստանի հետ սահմանների մոտ ՆԱՏՕ-ի բոլոր ութ գումարտակային խմբերի ընդհանուր թիվը ներկայումս կազմում է ավելի քան 9,6 հազար մարդ։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Մադրիդում դաշինքի գագաթնաժողովի նախօրեին տարածված փաստաթղթին։
Նշվում է, որ Լատվիայում կա 1887 մարդ, Բուլղարիայում՝ 968, Էստոնիայում՝ 1430, Հունգարիայում՝ 900, Լիտվայում՝ 1631, Լեհաստանում՝ 1033 մարդ, Ռումինիայում՝ 1148, Սլովակիայում՝ 643 մարդ։