Մեծ Բրիտանիայի կառավարությունը դարձել է բացառիկ սեքս-երեկույթների ընկերության բաժնետեր. CNN
Համաշխարհային Մամուլ
Մեծ Բրիտանիայի կառավարությունը դարձել է բացառիկ սեքս-երեկույթների ընկերության բաժնետեր, հայտնում է CNN-ը։
2020 թվականին կառավարության հիմնադրամը Killing Kittens-ին ֆինանսական օգնություն է տրամադրել: Այդ ժամանակ ենթադրվում էր, որ 170,000 ֆունտ ստեռլինգ (մոտ 221,000 դոլար) վարկը այդ կազմակերպությանը պետք է աջակցեր համաճարակի ժամանակ:
Նաև, բրիտանական իշխանությունները աջակցում են բազմաթիվ նմանատիպ ընկերությունների: Արդյունքում պետական հիմնադրամի միջոցով տրված մի շարք պետական վարկեր վերածվել են բաժնետոմսերի, այդ թվում՝ 18+ երեկույթներ կազմակերպող ընկերության դեպքում։
Հրատարակության համաձայն՝ այս կերպ Բրիտանիայի բնակիչներն ու երկրի իշխանությունները այժմ պաշտոնապես դարձել են այս ընկերության բաժնետոմսերի սեփականատերերը, որոնց կարգախոսներից մեկը, ըստ աղբյուրների, «Մարտահրավեր` հաստատված գենդերային կարծրատիպերին»-ն է։
Ընկերության հիմնադիրը կատակել է, որ ինքը «երբեք չի պատկերացրել Բորիսին որպես պասիվ գործընկեր»՝ նկատի ունենալով Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան