Կրեմլը մեկնաբանել է Բորիս Ջոնսոնի՝ «Եթե Պուտինը կին լիներ․․․» արտահայտությունը
Համաշխարհային ՄամուլԿրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի «Եթե Պուտինը կին լիներ, հատուկ գործողություն չէր սկսի» արտահայտությունը։
«Զիգմունդ Ֆրեյդը կերազեր հետազոտության համար նման օբյեկտ ունենալու մասին մասին», - ասել է Պեսկովը, մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը գերմանական ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ Ռուսաստանը հատուկ գործողություն չէր ձեռնարկի Դոնբասի խաղաղ բնակչության պաշտպանության համար, եթե Պուտինը կին լիներ։ Ջոնսոնը նաև ասել է, որ Պուտինի գործողությունները Ուկրաինայի նկատմամբ «թունավոր առնականության կատարյալ օրինակ են»։ Նա կոչ էր արել ավելի շատ կանանց վստահել ղեկավարի պաշտոնները։