Հակամարտությունը պետք է լուծվի միայն մարտի դաշտում. ՆԱՏՕ֊ն՝ Զելենսկիին
Համաշխարհային ՄամուլՆԱՏՕ֊ն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին ասում է, որ ուկրաինական հակամարտությունը պետք է լուծվի «միայն ռազմական ճանապարհով», և դաշինքը կշարունակի օգնել Կիևին այդ հարցում։
Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոուն՝ ժամանելով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, գրում է ՏԱՍՍ֊ը։
«Մենք արդեն հնարավորություն ունեինք զրուցելու նախագահ Զելենսկու հետ: Շատ կարևոր է շարունակել խոսել նրա հետ՝ ընդգծելով, որ պատերազմը կարելի է հաղթել միայն մարտի դաշտում, և մենք պետք է շարունակենք աջակցել նախագահ Զելենսկիին և Ուկրաինայի ժողովրդին, որպեսզի նրանք հաղթեն մարտի դաշտում»,- ասել է դե Կրոուն։