ԱՄՆ-ում պնդում են, որ ոչինչ չեն առաջարկել Թուրքիային ՆԱՏՕ-ի ընդլայնման դիմաց. Reuters
Համաշխարհային ՄամուլReuters-ը, վկայակոչելով Վաշինգտոնի վարչակազմի անանուն ներկայացուցչին, պնդում է, որ ԱՄՆ իշխանությունները Թուրքիային ոչինչ չեն առաջարկել Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համաձայնության դիմաց, Անկարան ոչինչ չի խնդրել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Պաշտոնյան նաև նշել է, որ Վաշինգտոնի կողմից Անկարային F-16 կործանիչներ մատակարարելու վերաբերյալ տեխնիկական բանակցությունները շարունակվում են, սակայն վերջնական որոշումը պետք է ընդունի ԱՄՆ Կոնգրեսը, ինչպես պահանջում է ԱՄՆ օրենսդրությունը։